ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մասկը խոստացել է սմարթֆոն ստեղծել՝ բացառելով Twitter-ը App Store-ից

Մասկը խոստացել է սմարթֆոն ստեղծել՝ բացառելով Twitter-ը App Store-ից

Ամերիկացի ձեռներեց և Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասկը խոստացել է թողարկել սմարթֆոնի իր մոդելը, եթե Twitter-ը հեռացվի App Store-ից և Google Play-ից։

Այս հայտարարությամբ Մասկը մեկնաբանել է Twitter-ի օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել է, որ եթե անհրաժեշտ լինի, Մարս թռչելու համար հրթիռներ ստեղծող մարդու համար դժվար չի լինի հասարակ փոքրիկ սմարթֆոն թողարկել։

«Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի: Բայց եթե այլ ելք չունենամ, այլընտրանքային հեռախոս կստեղծեմ»,- պատասխանել է Մասկը։

Իլոն Մասկը հոկտեմբերի 28-ին ստանձնել է Twitter-ը։ Նա ընկերությունը ձեռք բերելու որոշումը բացատրել է նրանով, որ քաղաքակրթության ապագայի համար կարևոր է ունենալ թվային հարթակ, որտեղ «կարող է քննարկվել կարծիքների լայն շրջանակ առողջ ձևով»: Գործարքը ձեռնարկատիրոջը արժեցել է 44 միլիարդ դոլար:

 

  • Կիսվել: