երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Մասկը կարծում է, որ Միացյալ Նահանգներն արդեն վաղուց փաստացի նախագահ չունի

Մասկը կարծում է, որ Միացյալ Նահանգներն արդեն վաղուց փաստացի նախագահ չունի

Գործարար Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ում արդեն վաղուց փաստացի նախագահ չկա, որը կկառավարի երկիրը։

«Դա իսկապես լավ հարց է, քանի որ ակնհայտ է, որ մենք վաղուց նախագահ չունենք», - գրել է նա X-ում՝ մեկնաբանելով New York Times-ի «Արդյո՞ք Ամերիկային նախագահ է պետք» հոդվածը։

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ հունիսի 27-ին   Ատլանտայում ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի բանավեճը ամերիկացի ներկայիս առաջնորդին Դեմոկրատական ​​կուսակցության մեկ այլ թեկնածուով փոխարինելու առիթ է։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

  • Կիսվել: