չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մասկը հերքել է Թրամփի խորհրդատու դառնալու առաջարկի մասին լուրը

Մասկը հերքել է Թրամփի խորհրդատու դառնալու առաջարկի մասին լուրը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ասել է, որ երբեք չի քննարկել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդական նշանակվելու հնարավորությունը, եթե հանրապետականը նոյեմբերին հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

«Թրամփի պոտենցիալ վարչակազմում իմ դերի մասին որևէ քննարկում չի եղել», - գրել է միլիարդատերը X իր էջում։

Չորեքշաբթի The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Թրամփը քննարկել է Մասկին իր խորհրդատու նշանակելու հարցը, եթե նա հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Ըստ աղբյուրների՝ հանրապետականը գործարարի հետ քննարկել է վերջինիս ԱՄՆ սահմանային անվտանգության և տնտեսության ոլորտում քաղաքական կուրսի վրա ազդելու հնարավորություն տալու գաղափարը։

  • Կիսվել: