հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մասկը հայտնել է, որ ընտրությունների ժամանակ չի քվեարկի Բայդենի օգտին

Մասկը հայտնել է, որ ընտրությունների ժամանակ չի քվեարկի Բայդենի օգտին

Իլոն Մասկը հայտնել է, որ չի կարող իրեն նորից պատկերացնել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի համար քվեարկելիս 2024թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

«Չեմ կարող պատկերացնել, որ այս անգամ կքվեարկեմ Բայդենի օգտին»,- գրել է Մասկը կիրակի X սոցցանցում։

Միլիարդատերը այս կերպ է մեկնաբանել իր հարցազրույցը CNBC հեռուստաալիքին, որը հրապարակվել էր 2023թ. մայիսին։ Մասկը դրանում նշել էր, որ 2020թ. ընտրությունների ժամանակ իր ձայնը տվել է Բայդենին։

Անցած տարվա ապրիլի 25-ին Բայդենը հայտնել է, որ պայքարելու է վերընտրվելու համար։ Նրա հետ կարող է մրցակցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի առաջադրման հավակնություն ունի։

  • Կիսվել: