հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Մասկի SpaceX-ն իրականացրել է Starship հրթիռի առաջին հաջող արձակումը

Մասկի SpaceX-ն իրականացրել է Starship հրթիռի առաջին հաջող արձակումը

Ամերիկյան SpaceX օդատիեզերական ընկերությունը երեք անհաջող փորձերից հետո հաջող փորձնական թռիչք է իրականացրել Starship-ի պատմության մեջ ամենահզոր և ծանրագույն հրթիռով։ Հինգշաբթի օրը՝ հունիսի 6-ին, շուրջ մեկ ժամ ուղեծրով թռչելուց հետո հրթիռը ներթափանցեց Երկրի մթնոլորտ ժամում մոտավորապես 25 հազար կիլոմետր արագությամբ և ցած նետվեց Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում:

Հրթիռն արձակվել է Տեխասի հարավում գտնվող Starbase-ից, և թռիչքից մի քանի րոպե անց Super Heavy-ի նախատիպը հաջողությամբ ցած է նետվել Մեքսիկական ծոցում: Թռիչքը իրական ժամանակով հեռարձակվել է համացանցում։ «Վայրէջքը հաստատված է: Շնորհավորում ենք SpaceX-ի ողջ թիմին Starship-ի չորրորդ հուզիչ փորձնական թռիչքի կապակցությամբ»,- գրել է Իլոն Մասկի ընկերությունը X սոցիալական ցանցում:

  • Կիսվել: