երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարտի 31-ին կայանալիք ընտրություններն Էրդողանի համար վերջինն են լինելու

Մարտի 31-ին կայանալիք ընտրություններն Էրդողանի համար վերջինն են լինելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրություններն իր համար վերջինն են լինելու գործող օրենսդրության համաձայն։

«Ինձ համար սա եզրափակիչն է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով տրված լիազորությունների շրջանակում։ Արդյունքում գործերը կփոխանցվեն իմ եղբայրներին, ովքեր կգան ինձնից հետո»,- հայտարարել է Էրդողանը։

 

2023 թվականին Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթել էր երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոս։ Մասնակցությունը կազմել էր 85,71 տոկոս։

Ըստ ընտրությունների արդյունքների՝ Էրդողանը ստացել է երկիրը հինգ տարի կառավարելու իրավունք։

  • Կիսվել: