շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտի 10-ին կբացվի ծովային մարդասիրական միջանցքը՝ դեպի Գազայի հատված

Մարտի 10-ին կբացվի ծովային մարդասիրական միջանցքը՝ դեպի Գազայի հատված

Այս կիրակի Գազայի հատվածի բնակիչները կսկսեն Կիպրոսից ծովով առաքվող մարդասիրական օգնություն ստանալ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, տեղեկացնում է Bild-ը։

Նրա խոսքով՝ միայն այս տարի Եվրամիությունը հատկացրել է 250 միլիոն եվրոյի հասնող մարդասիրական օգնություն, սակայն հիմնական մարտահրավերը բեռները Գազա հասցնելն է:

Նշվում է, որ ծովային մարդասիրական միջանցքի նախապատրաստմանը մասնակցում են ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Արաբական Միացյալ Էմիրությունները։

 

  • Կիսվել: