չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարտավարական միջուկային զենքի հետ աշխատող ստորաբաժանումը հաջորդ շաբաթ կավարտի վերապատրաստումը. Բելառուսի ՊՆ

Մարտավարական միջուկային զենքի հետ աշխատող ստորաբաժանումը հաջորդ շաբաթ կավարտի վերապատրաստումը. Բելառուսի ՊՆ

Ռուսաստանում վերապատրաստում անցնող համապատասխան ստորաբաժանումը, որը պետք է աշխատի մարտավարական միջուկային զենքի հետ, Բելառուս կվերադառնա հաջորդ շաբաթ:

Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Մենք նախապատրաստել ենք տեխնիկա, ինքնաթիռներ, որոնք կարող են միջուկային զինամթերք կրել, ստացել ենք ժամանակակից «Իսկանդեր» համալիր, որը նաև կարող է միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կիրառել: Հաջորդ շաբաթ Ռուսաստանում կավարտվի համապատասխան ստորաբաժանման պատրաստումը, և այն կվերադառնա մեզ մոտ», - նրա խոսքը մեջբերում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Խրենինը հավելել է, որ Բելառուսն արդեն պատրաստում է առկա հարթակները ռազմավարական միջուկային զենքի հնարավոր տեղակայման համար։

«Անհրաժեշտության դեպքում մենք կունենանք նաև ռազմավարական միջուկային զենք: Եվ մենք արդեն զբաղվում ենք մեզ մոտ առկա հարթակների պատրաստմամբ: Եթե թշնամական հռետորաբանությունը շարունակվի, ապա դա կլինի հաջորդ քայլը: Ուժին մենք կպատասխանենք միայն ուժով: Արևմուտքում այլ կերպ չեն հասկանում», - ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը։

  • Կիսվել: