երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարիուպոլի շրջափակումը կավարտվի երեքշաբթի, քաղաքն ամբողջովին օղակի մեջ կառնվի.ԴԺՀ ներկայացուցիչ

Մարիուպոլի շրջափակումը կավարտվի երեքշաբթի, քաղաքն ամբողջովին օղակի մեջ կառնվի.ԴԺՀ ներկայացուցիչ

Ռուսական զորքերի աջակցությամբ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) զորքերի կողմից Մարիուպոլի շրջափակումը կավարտվի երեքշաբթի, քաղաքն օղակի մեջ կառնվի:Այս մասին երեքշաբթի «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։

«Այսօր Մարիուպոլի շրջափակումն ամբողջությամբ կավարտվի, այն ամբողջությամբ օղակի մեջ կառնվի»,- ասել է նա։

Ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալն ասել է, որ Մարիուպոլի խաղաղ բնակիչների համար անհրաժեշտ կլինի մարդասիրական միջանցք բացել։

Բասուրինն ասել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը նոր սադրանքներ են ծրագրում Մարիուպոլի, Գորլովկայի և Դոնեցկի շրջանում։

«Ուկրաինայի զինված ուժերը որոշել են սադրանք կազմակերպել Ռուսաստանի Դաշնության դեմ, նրանք պատրաստվում են հագնել ռուս զինվորականների, մեր տղաների, մեր հանրապետության զինվորականների համազգեստ և սպանել քաղաքացիական անձանց։ Եվ սա միայն Մարիուպոլի մարզում չէ, Գորլովկայի շրջանում էլ է, Դոնեցկում պատրաստվում են նման սադրանքներ անել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: