Մարիա Գաբրիելյանն ընտրվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր. Նա միակ հայ պատգամավորն է
Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնաժողովը մամուլի ասուլիսի ժամանակ լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց խորհրդարանի ընտրված 250 պատգամավորների անունները։
Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել ազգի միասնական թեկնածու Մարիա Մանուկ Գաբրիելյանը։
Մարիա Մանուկ Գաբրիելյանը Սիրիայի խորհրդարանի օրենսդրական 4-րդ նստաշրջանի ընտրությունների արդյունքով ընտրված միակ հայ պատգամավորն է։