հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մարդկությունը ստիպված կլինի ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո. The Guardian

Մարդկությունը ստիպված կլինի ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո. The Guardian

Մարդկությունը ստիպված կլինի ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում» եւ հարմարվել ստեղծված իրավիճակին, քանի որ չկան երաշխիքներ, որ կստեղծվի հաջողված պատվաստանյութ, հայտարարել է առողջապահության ոլորտում առաջատար փորձագետներից մեկը՝ COVID-19-ի հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկուցող, պրոֆեսոր Դեւիդ Նաբարոն, գրում է The Guardian-ը։

«Պարտադիր չէ, որ դուք կարողանաք մշակել պատվաստանյութ յուրաքանչյուր վարակի դեմ, որը կլինի անվտանգ ու արդյունավետ։ Որոշ վիրուսներ չափազանց բարդ են, երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութի ստղեծմանը։ Այնպես որ առաջիկայում մենք կշարունակենք ապրել այդ վիրուսի՝ որպես մշտական սպառնալիքի հետ»,- The Observer-ին տված իր հարցազրույցում  նշել է Նաբարոն։

Պրոֆեսորի խոսքով՝ դա նշանակում է վարակվածների եւ նրանց շփման շրջանակի մեկուսացում, կորոնավիրուսից տարեցների պաշտպանություն եւ հիվանդանոցների հնարավորությունների ընդլայնում նոր պացիենտներ ընդունելու համար։

  • Կիսվել: