Մարդ չի կարող անտարբեր մնալ թշնամու գիտակցված պատերազմի նկատմամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում ցույցերի ֆոնին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ ու մեկնաբանել ակցիաները․
«Բողոքի ցույցերը արդարացված են, բայց բողոքի ցույցերը տարբերվում են անկարգություններից։ Մենք խոսում ենք ցուցարարների հետ. պաշտոնյաները պետք է խոսեն ցուցարարների հետ։
Սակայն անկարգությունների մասնակիցների հետ խոսելն անօգուտ է»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ Իրանի նախագահը և բարձրաստիճան պաշտոնյաները աշխատում են տնտեսական իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
«Վաճառականների հետևում կանգնած է վարձկան հրահրողների մի խումբ, որոնք մեղադրանքներ են առաջադրում իսլամի, Իրանի և Իսլամական Հանրապետության դեմ։ Մարդ չի կարող անտարբեր մնալ թշնամու գիտակցված պատերազմի նկատմամբ»,- հայտարարել է Ալի Խամենեին։


