ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մալայզիայի նոր վարչապետը ծախսերը կրճատելու համար հրաժարվել է Mercedes S600-ից

Մալայզիայի նոր վարչապետը ծախսերը կրճատելու համար հրաժարվել է Mercedes S600-ից

Մալայզիայի նոր վարչապետ Անվար Իբրահիմը որոշել է հրաժարվել կառավարության ղեկավարի նշանակման կապակցությամբ իրեն տրամադրված Mercedes S600 պրեմիում ավտոմեքենայից ծախսերը նվազեցենլու նպատակով։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը իր ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ:

«Ես որոշել եմ հրաժարվել «Mercedes S600»-ից: Չեմ ցանկանում, որ իմ աշխատանքի ապահովումը հանգեցնի լրացուցիչ ծախսերի: Այս մեքենայի փոխարեն ես կօգտագործեմ իմ վարչակազմի տրամադրության տակ գտնվող ցանկացած այլ մեքենա»,- ընդգծել է Իբրահիմը:

Նոյեմբերի 25-ին Մալայզիայի վարչապետը հայտարարեց, որ ծրագրում է կրճատել նախարարների թիվը իր կաբինետում և նվազեցնել նրանց աշխատավարձերը։

Նոյեմբերի 19-ին Մալայզիայում անցկացվեցին համընդհանուր ընտրություններ, որոնց արդյունքում ոչ մի կուսակցություն կամ կոալիցիա չկարողացավ մեծամասնություն ստանալ խորհրդարանի առանցքային ստորին պալատում: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի մրցակից կուսակցությունները ձևավորեն կոալիցիոն կառավարություն։ Սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության գալ այս հարցում, ուստի նոր վարչապետ նշանակելու որոշումը կայացրել է թագավորը, որի ընտրյալը Անվար Իբրահիմն էր, ով նախկինում զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։ Նոյեմբերի 24-ին Իբրահիմը, ով գլխավորում է «Հույսի դաշինք» կոալիցիան, պաշտոնապես երդում է տվել։

  • Կիսվել: