շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մակունցը մտահոգություն է հայտնել Լոս Անջելեսում տարածված ատելության խոսք պարունակող թերթոնների վերաբերյալ

Մակունցը մտահոգություն է հայտնել Լոս Անջելեսում տարածված ատելության խոսք պարունակող թերթոնների վերաբերյալ

Ս․թ․ փետրվարի 24-ին Լոս Անջելես կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Մակունցը հանդիպել է Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսսի, Ոստիկանապետ Մարկ Սթեինբրուքի և Քաղաքի կառավարիչ Նենսի Հանթ-Քաֆեյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Կալիֆորնիայի հայ համայնքին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապվաած հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակել վերջերս քաղաքի տարբեր հատվածներում տարածված ատելության խոսք պարունակող թերթոնների վերաբերյալ, որի առթիվ դեսպան Մակունցը հայտնել է իր մտահոգությունը։

Հանդիպման ավարտին դեսպանը գոհունակություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը՝ այլատյացության դեմ պայքարելու և հայ համայնքին հետաքրքրող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար։

  • Կիսվել: