շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մակրոնը ժամանել է Լիբանան

Մակրոնը ժամանել է Լիբանան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանում է: Այս մասին հայտնում է France Presse-ն։

Մակրոնը այցելել է Բեյրութում օրեր առաջ տեղի ունեցած հզոր պայթյունի վայր, զրուցել է արդեն իսկ տեղում աշխատող ֆրանսիացի փրկարարների հետ: Վերջիններս նախագահին վստահեցրել են՝ պատրաստ են Բեյրութում մնալ այնքան, ինչքան կպահանջվի:

Մակրոնը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է համակարգել Լիբանանին միջազգային օգնության ցուցաբերումը: Բացի այդ, ֆրանսիացի ղեկավարը լիբանանյան իշխանություններին հիշեցրել է, որ իրենց երկրում իրավիճակը բարդ էր նաև նախքան պայթյունը: 

 

«Այստեղ իրավիճակն առանց այդ էլ բարդ էր, ընդ որում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու ֆինանսական իմաստով»,- ասել է Մակրոնը:

  • Կիսվել: