հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մակրոնը Զելենսկիին ներկայացրել է Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Մակրոնը Զելենսկիին ներկայացրել է Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցի իր էջում հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին ներկայացրել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հետ կապված միջազգային քննարկումների արդյունքները։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես վերահաստատեցի մեր դատապարտումը Ռուսաստանի նոր հարվածների կապակցությամբ։ Ներկայացրեցի, որ իմ վերջին միջազգային քննարկումները, հատկապես Չինաստանում, օգնեցին հստակեցնել և առաջ մղել գործընթացը»:

Ֆրանսիան, Մակրոնի խոսքով, վճռական է բոլորի հետ համատեղ գործելու հարցում, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն լարվածության նվազեցման և հրադադարի հաստատման համար։

«Մենք կշարունակենք մեր համակարգումը երկուշաբթի Լոնդոնում՝ վարչապետ Քիր Սթարմերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, վերջին օրերին տեղի ունեցած ուկրաինացիների և ամերիկացիների քննարկումների համատեքստում։ Եվրոպացիները անպայման կդառնան արդար և կայուն լուծման կարևոր հենասյուն, որը մենք միասին կառուցում ենք»,-ամփոփել է Ֆրանսիայի նախագահը:

  • Կիսվել: