երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մակրոնը` «Վագներ» ՄՌԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Մակրոնը` «Վագներ» ՄՌԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պահպանել զգոնությունը «Վագներ» ՄՌԿ-ի կողմից խռովության փորձից հետո՝ ընդգծելով, որ այս իրադարձություններն արդարացնում են Արևմուտքի երկրների կողմից Ուկրաինայի աջակցությունը։ Այս մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան  La Provence-ում  հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այս ամենը պետք է ստիպի մեզ ծայրաստիճան զգոն լինել և ամբողջովին արդարացնում է այն աջակցությունը, որ ցույց ենք տալիս ուկրաինացիներին իրենց դիմադրության գործում»,- «Վագներ» ՄՌԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Նրա կարծիքով, «իրավիճակը դեռ զարգանում է», բայց ցույց է տալիս «ռուսաստանյան ճամբարում եղած պառակտումը, ինչպես բանակի, այնպես էլ «Վագների» պես օժանդակ ուժերի փխրունությունը»։

  • Կիսվել: