Մակրոնը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին փոխարինողի է փնտրում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարում ԵՄ առաջնորդների հետ՝ Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրելու համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ Մակրոնը չի աջակցում Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վերընտրությանը։
Ըստ Bloomberg-ի՝ Մակրոնը որպես թեկնածու դիտարկել է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին։ Այս թեմայով նա արդեն բանակցություններ է վարել Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնիի հետ, գրում է գործակալությունը։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը պաշտոնապես առաջադրվել է որպես ԵՀ-ի ղեկավարի թեկնածու, դժգոհություն է առաջացրել ԵՄ որոշ երկրների շարքում՝ վերջին տարիներին կայացրած որոշումների պատճառով, նշում է Bloomberg-ը։
Եվրամիությունում ընտրությունները կանցկացվեն հունիսի 6-9-ը։ Քվեարկության ընթացքում կընտրվեն համաեվրոպական հիմնական կառույցների, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։ Մարտի 7-ին աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։