կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մակրոնը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Մակրոնը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ, նախագա՛հ Դոնալդ Թրամփ։ Պատրաստ եմ միասին աշխատել, ինչպես արել ենք չորս տարի շարունակ։ Ձեր և իմ համոզմունքներով։ Հարգանքով և ձգտումներով։ Հանուն ավելի շատ խաղաղության և բարգավաճման», - գրել է Մակրոնը X սոցիալական հարթակում։ 

ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է։ Սակայն մի շարք խոշոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Fox News-ը, արդեն հայտնել են, որ հաշվարկի արդյունքներով ակնկալում են Թրամփի հաղթանակը։ Թրամփն՝ ինքը, արդեն հայտարարել է հաղթանակի մասին և ելույթ ունեցել իր աջակիցների առջև։  

 

  • Կիսվել: