երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մակրոնը քննադատել է ՄԱԿ ԱԽ-ին. Ինչ հայտարարություն է տապալվել Արցախի վերաբերյալ

Մակրոնը քննադատել է ՄԱԿ ԱԽ-ին. Ինչ հայտարարություն է տապալվել Արցախի վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության Է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հայտարարելով, որ մարմինն օգտակար որոշումներ չի մշակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի կարգավորվի համագործակցությունը, հաշվեկշռված բեւեռները պետք Է հնարավորություն ունենան ձեւ տալ այդ համագործակցությանը նոր բազմակողմանիության շուրջ, այսինքն՝ տարբեր տերությունների միջեւ երկխոսությանը, որն անհրաժեշտ Է համատեղ որոշումների համար: Դա ինքնին հանգեցնում Է այն բանի հաստատմանը, որ բազմակողմ համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են. ստիպված եմ ընդունել, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջադրում», Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել Է Grand Continent հրատարակությանը:

Նա նշել Է, որ անհրաժեշտ Է վերաիմաստավորել համագործակցության, միավորումների ձեւերը եւ անցկացնել կառույցների արդիականացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում պետք է ընդունվեր հայտարարության նախագիծ, սակայն, ինչպես հետագայում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հայտարարության նախագիծը տապալել է ԱԽ մշտական հինգ անդամ երկրներից մեկը:

ՄԱԿ-ը միակ կազմակերպությունն է, որն անվտանգության խորհրդի որոշմամբ Արցախի պատերազմի հարցով ուղղակի միջամտելու լիազորություն ունի, սակայն վերջերս անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններից մեկը տապալել է մի կարևոր հայտարարություն, որը պետք է արվեր փակ նիստի արդյունքում: Այս մասին ասել էր արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

 

«Որևէ միազգային կազմակերպություն՝ բացառությամբ ՄԱԿ-ի, ուղղակի միջամտելու լիազորություն չունի, միայն ՄԱԿ-ն է, ու դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում, որը կարող է լինել տարբերակված, կարող են լինել տնտեսական սանկցիաներ, կարող է լինել ընդհուպ մինչև ուժի կիրառում», ասել էր Քոչարյանը:

  • Կիսվել: