երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մակրոնը մտադիր է Փարիզում կայանալիք ՕԽ-2024 ժամանակ ընթացիկ հակամարտություններում հրադադարի հասնել

Մակրոնը մտադիր է Փարիզում կայանալիք ՕԽ-2024 ժամանակ ընթացիկ հակամարտություններում հրադադարի հասնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքում հրադադարի հասնել ընթացիկ բոլոր հակամարտություններում։ Այս մասին նա հայտարարել է BFMTV հեռուստաալիքի եթերում։

«Մենք աշխատելու ենք օլիմպիական զինադադարի ուղղությամբ», - ասել է Մակրոնը։

«Ես կփորձեմ մեր գործընկերներից շատերին ներգրավել այս աշխատանքում։ Մի քանի շաբաթից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը կգա Փարիզ, ես նրան կխնդրեմ օգնել ինձ»,- հավելել է նախագահը։

Մակրոնը ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ավելի վաղ ասել էր, որ Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանին կառաջարկի դադարեցնել կրակը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով այս նախաձեռնությունը, նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել ցանկացած հարց, սակայն ելնելու է իր շահերից և հատուկ ռազմական գործողության գոտում ստեղծված իրավիճակից։

  • Կիսվել: