կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մակրոնը կոչ է արել վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները

Մակրոնը կոչ է արել վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզված է, որ կգա այն պահը, երբ Ռուսաստանին և Ուկրաինային անհրաժեշտ կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք ցանկանում ենք վերադառնալ խաղաղության։ Դա Ուկրաինայի գործն է՝ որոշել այն պայմաններն ու ժամանակը, երբ նա կցանկանա վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց ինչ-որ պահի պետք է դա անել։ Այժմ վաղաժամ է խոսել որևէ արմատական պայմանների մասին, բայց ես անձամբ համոզված եմ, որ ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի վերադառնալ բանակցություններին»,- այս մասին Մակրոնն ասել է Եգիպտոսում ՄԱԿ-ի կլիմայական 27-րդ համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում,։
 
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը երբեք չի հրաժարվել Մոսկվայի հետ բանակցություններից։
 
Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, եթե Կիևը հասունանա, ապա առաջարկ անողների միջնորդական ջանքերը պահանջված կլինեն։

  • Կիսվել: