հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մակրոնը հրաժարվել է մասնակցել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը. լրատվամիջոցներ

Մակրոնը հրաժարվել է մասնակցել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը. լրատվամիջոցներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է մասնակցել Ճապոնիայի՝ հուլիսի 8-ին  գնդակահարված նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը։ Դա պայմանավորված է Ֆրանսիայում նախագահի գործերի գերծանրաբեռնվածությամբ, երկուշաբթի հաղորդել է Տոկիոյի Sankei թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության աղբյուրները:

Նրանց խոսքով՝ ներկայում մշակվում է երկրի նախկին նախագահներից մեկին՝ Նիկոլա Սարկոզիին կամ Ֆրանսուա Օլանդին Տոկիո ուղարկելու տարբերակը։

Սինձո Աբեի պետական հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Տոկիոյի կենտրոնում գտնվող Nippon Budokan-ում։ Սպասվում է, որ դրան կհրավիրեն մոտ 6000 մարդ։

Ակնկալվում է, որ արարողությանը ներկա կլինեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, Հարավային Կորեայի վարչապետ Հան Դոկ Սուն, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը։

Սինձո Աբեն սպանվել է Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցներում նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս, նա 67 տարեկան էր։ Քաղաքական գործչի մարմինը դիակիզվել է հուլիսի 12-ին։

  • Կիսվել: