հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 Մակրոնը  Հնդկաստանը Հանրապետության հիմնադրման 75-ամյակի տոնական զորահանդեսի գլխավոր հյուրն է

Մակրոնը Հնդկաստանը Հանրապետության հիմնադրման 75-ամյակի տոնական զորահանդեսի գլխավոր հյուրն է

Հնդկաստանը նշում է Հանրապետության հիմնադրման 75-ամյակը, ինչի կապակցությամբ մայրաքաղաք Նյու Դելիում կազմակերպվել է դիտարժան շքերթ. գլխավոր հյուրն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Հնդկաստան է ժամանել նախօրեին:

Ինչպես գրում է barrons.com-ը, Ֆրանսիայի նախագահը ժամանել է պետական այցով, որի նպատակն է ամրապնդել Փարիզի ռազմավարական կապերն աշխարհի հինգերորդ խոշոր տնտեսության հետ:

 

Մինչև նրա Հնդկաստան ժամանելը Մակրոնի գրասենյակը հայտարարել էր, որ Հնդկաստանը «հիմնական գործընկեր է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու գործում»։

 

Ֆրանսիան նաև հույս ունի ռազմական պայմանագրերը կնքել Հնդկաստանի հետ:

  • Կիսվել: