շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառմամբ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

«Ես ընդգծեցի Իրանի կողմից տարածաշրջանի երկրների դեմ ուղղված հարվածները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։

Իրանը պետք է նաև երաշխավորի նավարկության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը։

Վերջապես, ես վերահաստատեցի մեր խորը մտահոգությունը Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերի զարգացման և տարածաշրջանում նրա ապակայունացնող գործունեության ամբողջ շրջանակի վերաբերյալ, որոնք ներկայիս ճգնաժամի պատճառն են։

Դիվանագիտական ​​լուծումն ավելի քան անհրաժեշտ է այս կարևորագույն մարտահրավերները լուծելու, սրմանը վերջ դնելու և խաղաղությունը պահպանելու համար։

Մենք համաձայնեցինք կապի մեջ մնալ»,- գրել է նա։

  • Կիսվել: