հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մակրոնն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Մակրոնն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Փարիզում հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Le Monde-ը։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը ներկայացրել է դեկտեմբերի 1-ին Փարիզում նախագահ Զելենսկիի այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները։

«Ղեկավարները մտքեր են փոխանակել Ուկրաինայում երկարատև և կայուն խաղաղության պայմանների և Միացյալ Նահանգների ձեռնարկած միջնորդական ջանքերի հաջորդ քայլերի վերաբերյալ»,-նշված է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նույն օրն ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը և նրա ուկրաինացի գործընկերը զրուցել են ամերիկացի բանակցող Սթիվ Ուիթքոֆի և ուկրաինացի բանակցող Ռուստեմ Ումերովի հետ, որոնք բանակցություններ են վարել Ֆլորիդայում։

  • Կիսվել: