Մակրոնն ու Իսրայելի վարչապետը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հեռախոսազրույցի հիմնական թեման։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու ջանքերի համակարգումը այս երկրում հրադադարի հասնելու համար։ Բացի այդ, Մակրոնն ու Բենեթը պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել համաշխարհային պարենային անվտանգության ապահովման համար։
Agence France-Presse-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է շարունակել զենքի մատակարարումը Կիևին Փարիզի կողմից: