Մակրոնն ակնկալում է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները մինչև ամսվա վերջ կվերականգնվեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները մինչև ամսվա վերջ կվերականգնվեն: Այս մասին նա հայտարարել է իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է Ֆրանսպրես-ը:
Լրագրողի հարցին՝ արդյոք Թեհրանի դեմ միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցները կվերականգնվեն «այս ամսվա վերջում», Մակրոնը պատասխանել է. «Այո, կարծում եմ՝ այո, քանի որ իրանցիներից ստացված վերջին լուրերը լուրջ չեն»։
Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք բոլորն էլ ստորագրել են 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը, անցյալ ամիս նախաձեռնել են «վերականգնման» մեխանիզմ, որն ի վերջո դարձյալ կվերականգնի ՄԱԿ-ի պատժամիջոցները։


