երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մակրոնի պատերազմատենչ հայտարարությունները նյարդայնացրել են պաշտոնական Բեռլինին

Մակրոնի պատերազմատենչ հայտարարությունները նյարդայնացրել են պաշտոնական Բեռլինին

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր գերմանական քաղաքականությունը մեկ գլխավոր սկզբունք ունի՝ ամեն գնով խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից: Բայց Փարիզում կայացած եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «կրակոտ» ու պատերազմատենչ հայտարարությունները նյարդայնացրել են պաշտոնական Բեռլինին։

Ուկրաինային ռազմական օգնության շուրջ Շոլցի և Մակրոնի միջև հակամարտությունը վերածվում է բացահայտ թշնամանքի: Գերմանացի պաշտոնյաները դժգոհում են, որ Մակրոնը պատրաստ է կոշտ խոսել Ուկրաինայի վերաբերյալ, սակայն բավարար օգնություն չի ուղարկում՝ ի տարբերություն Բեռլինի։

Գերմանական «Քիլի» ինստիտուտը, որը հաշվում է ազգային ներդրումները Ուկրաինայի պատերազմում, Ֆրանսիան դասում է որպես ակնհայտ հետամնաց՝ 640 միլիոն եվրոյի ռազմական օգնությամբ երկիր, համեմատած Գերմանիայի 17,7 միլիարդ եվրո օգնության։ Ահա թե ինչու Շոլցն օգտագործում է իր ստացած բոլոր հնարավորությունները՝ ճնշում գործադրելու ԵՄ երկրներին և, հատկապես Ֆրանսիային, ավելի շատ զենք և զինամթերք ուղարկել Ուկրաինա:

  • Կիսվել: