չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Մակրոնի կոալիցիան ձայների մոտ 60%-ի հաշվարկներով գրեթե 10%-ով առաջ է ձախերից

Մակրոնի կոալիցիան ձայների մոտ 60%-ի հաշվարկներով գրեթե 10%-ով առաջ է ձախերից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի«Միասին» դաշինքը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հավաքում է 35%, Ժան-Լյուկ Մելանշոնի՝ ձախ «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միավորում»-ը՝ 25,51%։ Երրորդ տեղում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 22,38 տոկոսը։ Այս մասին հայտնում են Հանրապետության ՆԳՆ-ից։

Այս պահին հաշվարկվել է ձայների 58 տոկոսը։

Կիրակի օրը Ֆրանսիայում տեղի է ունեցել երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլը։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ մասնակցությունըերկրում  կազմել է 38,11 տոկոս։

 

  • Կիսվել: