ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՄԱԿ-ը սկսում է Գազայի հարցում մարդասիրական ջանքերի պլանավորումը՝ Թրամփի ծրագրի ներքո

ՄԱԿ-ը սկսում է Գազայի հարցում մարդասիրական ջանքերի պլանավորումը՝ Թրամփի ծրագրի ներքո

ՄԱԿ-ը սկսում է Գազայի հարցում մարդասիրական ջանքերի պլանավորումը՝ Թրամփի ծրագրի ներքո: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից:

ԱՄՆ նախագահի առաջարկած ծրագրի համաձայն՝ անկլավի բնակիչներին օգնությունը կբաշխվի ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնք կապված չեն հակամարտության կողմերի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տունը ներկայացրել է Գազայի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագիրը:

Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին երեք-չորս օր ժամանակ տալ՝ Գազայի հատվածում խաղաղության կարգավորման ԱՄՆ ծրագրին արձագանքելու համար։

՛՛Եթե ՀԱՄԱՍ-ը մերժի գործարքը, Իսրայելը կանի այն, ինչ պետք է՛՛,-ասել է Թրամփը:

  • Կիսվել: