ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԱԿ-ը Իրանում մարդու իրավունքների խախտումները հետաքննող առաքելություն է ստեղծել․ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին

ՄԱԿ-ը Իրանում մարդու իրավունքների խախտումները հետաքննող առաքելություն է ստեղծել․ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 35-րդ հատուկ նիստի ժամանակ որոշում է կայացրել ստեղծելու նոր փաստահավաք առաքելություն, որը կհետաքննի Իրանի Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումները՝ կապված երկրում սեպտեմբերի 16-ին մեկնարկած և ցայսօր շարունակվող բողոքի ակցիաների հետ։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության թվիթերյան գրառումից։

Ըստ հրապարակված տվյալների՝ քվեարկությանը 47 երկրից մասնակցել է 31-ը, որոնցից կողմ են քվեարկել 25-ը, դեմ՝ 6-ը։ Դեմ քվեարկող երկրներն են Հայաստանը, Չինաստանը, Կուբան, Էրիթրեան, Պակիստանը և Վենեսուելան։

Նշենք, որ Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Իրանում այս տարվա սեպտեմբեր ամսից սկսված ցույցերի ընթացքում ոստիկանների հետ բախումներում զոհվել է առնվազն 304 մարդ, զոհերի թվում կան 41 երեխա և 24 կին

  • Կիսվել: