ՄԱԿ-ը հայտնել է ուկրաինացի փախստականների թիվը
Փետրվարի 24-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ավելի քան 5,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան։
Այս թիվն է հրապարակել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR), տվյալները ներկայացնում է ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 24-ից մայիսի 1-ը Ուկրաինայից մեկնածների թիվը հասել է 5 539 184-ի, միայն վերջին 48 ժամում հարեւան երկրների սահմանները հատել է 70 555 փախստական։
Ուկրաինացիների մեծ մասը փախել է Լեհաստան՝ խոսքը 3,056,826 փախստականի մասին է։ Ռումինիա է ժամանել 825 874 ուկրաինացի, Ռուսաստան՝ 656 381 փախստական, Հունգարիա՝ 530 157։