կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՄԱԿ-ը հայտարարել է, որ չի արգելել որևէ բառ օգտագործել Ուկրաինայի իրադարձությունների մասին, բայց ամեն խոսք պիտի չեզոք լինի

ՄԱԿ-ը հայտարարել է, որ չի արգելել որևէ բառ օգտագործել Ուկրաինայի իրադարձությունների մասին, բայց ամեն խոսք պիտի չեզոք լինի

ՄԱԿ-ն իր աշխատակիցներին արգելել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված գործողությունը անվանել ՛՛պատերազմ՛՛ կամ ՛՛ներխուժում՛՛, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Irish Times-ին։

Նշվում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցներին հրահանգել են ռազմական գործողությունը նկարագրելու համար օգտագործել ՛՛հակամարտություն՛՛, ՛՛ռազմական հարձակում՛՛ եզրույթները: 

Ավելի ուշ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ասել է, թե ՄԱԿ-ն իր աշխատակիցներին չի արգելել որևէ բառ օգտագործել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ՝ հավելելով, որ յուրաքանչյուր խոսք պարզապես պիտի համապատասխանի ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշմանը։

 

 

  • Կիսվել: