հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը պատասխանել է հայ-թուրքական կարգավորման մասին Anadolu-ի հարցին

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը պատասխանել է հայ-թուրքական կարգավորման մասին Anadolu-ի հարցին

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին տարեվերջյան ասուլիս է անցկացրել, որի ժամանակ թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության թղթակիցը հարց է ուղղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:

Պոլյանսկին նշել է, որ հարաբերությունների կարգավորումը շատ զգայուն գործընթաց է, կողմերի միջև դեռ վստահության պակաս կա:

«Մենք պետք է դա հաղթահարենք և եթե հաջողենք, Հայաստանի ու Թուրքիայի միջև բնականոն դրացիական հարաբերությունների վերահաստատումից կօգտվի ամբողջ աշխարհը: Այս պահին այդ կետից դեռ բավական հեռու ենք: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք և խթանենք երկու երկրի հնարավոր հաշտեցումը»,- ասել է ռուս դիվանագետը:

  • Կիսվել: