շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը դատապարտել է Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմական ագրեսիան

ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը դատապարտել է Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմական ագրեսիան

Դատապարտելով Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը հայտարարել է. «Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության անօրինական գործողությունները հակասում են միջազգային իրավունքին», գրում է parstoday.ir-ը: 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Այս չարդարացված պատերազմը խախտել է Եմենի ինքնիշխանությունը, միջազգային օրենքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի բանաձևերը և վտանգել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է. «ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի անօրինական գործողությունները հակասում են միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի ԱԽ 2722 բանաձևին: Այս բանաձևում Ռուսաստանի առաջարկած փոփոխություններին ընդդիմանալը վկայում է, որ ագրեսիան ծրագրվել է նախապես»:

Հունվարի 10-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել էր ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջարկած հակաեմենական 2722 բանաձևը՝ Կարմիր ծովում հարձակումների վերաբերյալ՝ չնշելով, սակայն, հարձակումների իրական պատճառներն ու անտեսելով Գազայի ռմբակոծության հարցում Իսրայելի ռեժիմին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը:09:56

 

  • Կիսվել: