հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը զգուշացրել է տարածաշրջանի համար Իսրայելի ռեժիմի սադրիչ գործողությունների հետևանքների կապակցությամբ

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը զգուշացրել է տարածաշրջանի համար Իսրայելի ռեժիմի սադրիչ գործողությունների հետևանքների կապակցությամբ

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է. «Մենք զգուշացնում ենք Իսրայելի ռեժիմի սադրիչ գործողությունների կապակցությամբ, որոնք կարող են ազդել տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա», գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը կայացած ԱԽ նիստում, Իրավանին խոսել է Մերձավոր Արևելքում և Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Նա նշել է. «Իրանն ԱԽ-ին խնդրում է դատապարտել Իսրայելի ռեժիմի ապակայունացնող գործունեությունը և Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության կոպիտ խախտումը, ինչը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»։

Նա հավելել է. «Անօրինական օտար ուժերի վերահսկողության տակ գտնվող և օկուպացված տարածքներում անվտանգության իրավիճակը մտահոգիչ է: Անապահովության հիմնական աղբյուրն ԱՄՆ-ի ռազմական ուժերի անօրինական ներկայությունն ու շարունակական օկուպացիան է, ինչը բարենպաստ միջավայր է ստեղծում Սիրիայում և տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների աճի համար»։

 

  • Կիսվել: