կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՄԱԿ․ Աֆղանստանը մոտենում է մարդասիրական աղետին

ՄԱԿ․ Աֆղանստանը մոտենում է մարդասիրական աղետին

Աֆղանստանը մոտենում է հումանիտար աղետին, ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բաբար Բալլոհը:

«2021 թվականի հունվարից ի վեր 270 հազար աֆղանցի դարձել է նոր տեղահանված, հիմնականում անապահովության և բռնության պատճառով՝ ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 3,5 միլիոնի: Այն ընտանիքները, որոնք վերջին շաբաթներին ստիպված են եղել լքել իրենց տները, որպես իրենց փախուստի հիմնական պատճառ նշում են անվտանգության վատթարացող իրավիճակը», - ասել է նա:

Նրա խոսքով՝ տեղեկություններ ունեն ոչ իշխանական զինված խմբավորումների կողմից շորթման, ինչպես նաև գլխավոր ճանապարհներին ինքնաշեն պայթուցիկ սարքերի առկայության մասին:

  • Կիսվել: