չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
ՄԱԿ-ն ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին. Դյուժարիկ

ՄԱԿ-ն ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին. Դյուժարիկ

ՄԱԿ-ն ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նա նաև «լուրջ մտահոգություն» է հայտնել անկարգությունների ընթացքում մարդկային կորուստների կապակցությամբ։

Դյուժարիկի խոսքով՝ մարդիկ ամենուրեք իրավունք ունեն խաղաղ բողոքի ցույցերի, և կառավարությունների պարտականությունն է ապահովել այդ իրավունքները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը նշել է, որ Իրանում գտնվող ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներն այժմ անվտանգ են։

 

  • Կիսվել: