ՄԱԿ-ից արձագանքել են Գուտերեշին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից ուղարկված նամակին
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նամակին՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:
Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը:
Նշենք, որ նամակում կոչ էր արվում անվավեր համարել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի գործողությունները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել էին արագ արձագանքման մեխանիզմի վերագործարկման մասին: Այն թույլ կտա վերականգնել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին միջուկային գործարքի արդյունքում:
Այս առնչությամբ Դյուժարիկը նշել է, որ այդ հարցը պետք է որոշի Անվտանգության խորհուրդը:


