չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուները Տավուշի մարզում ծանոթացել են ծրագրերի ընթացքին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուները Տավուշի մարզում ծանոթացել են ծրագրերի ընթացքին

Ապրիլի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Նանա Սկաուին:

Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու աշխատանքն ուսումնասիրելու նպատակով:

Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին իրականացված ծրագրերը եւ համագործակցության այլ հնարավորություններ:

  • Կիսվել: