կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը Իսրայելից պահանջել է դադարեցնել պաղեստինցիների իրավունքները ոտնահարումը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը Իսրայելից պահանջել է դադարեցնել պաղեստինցիների իրավունքները ոտնահարումը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը Իսրայելից պահանջել է դադարեցնել պաղեստինյան բնակչության դեմ իր գործողությունները, ներառյալ Հորդանան գետի արևմտյան ափին բնակեցման ծրագրերը։

Նա ափսոսանք է հայտնել այնտեղ մոտ 3500 բնակարան կառուցելու Իսրայելի ծրագրերի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ սեփական բնակչությանը օկուպացված տարածքներ տեղափոխելը ռազմական հանցագործություն է։

«Պաղեստինի բնակչության դեմ Իսրայելի գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Միակ ճանապարհը կենսունակ քաղաքական լուծում գտնելն է, որը վերջ կդնի օկուպացիային, կստեղծի անկախ Պաղեստին պետություն և կերաշխավորի Պաղեստինի ժողովրդի հիմնարար իրավունքները», – ասվում է Թյուրքի հրապարակած զեկույցում:

 

  • Կիսվել: