շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԱԿ-ի գործակալության աշխատակիցները կասկածվում են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը մասնակցելու համար

ՄԱԿ-ի գործակալության աշխատակիցները կասկածվում են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը մասնակցելու համար

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին աջակցության գործակալության լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Տեղեկություններ կան, որ գործակալության 12 անդամ կարող է ներգրավված լինել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը:

Ըստ պետքարտուղարության՝ Վաշինգտոնն այժմ ուսումնասիրում է տեղի ունեցածի հանգամանքները: Ամերիկյան կողմը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պատրաստակամությունը՝ արձագանքելու ներկայացված մեղադրանքներին: Փախստականներին աջակցության գործակալությունն էլ Իսրայելի ներկայացրած տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսել:

ՄԱԿ-ի գործակալության հետ աշխատանքները դադարեցնելու մասին են հայտարարել նաև Ֆինլանդիան, Ավստրալիան, Կանադան, Իտալիան:

Իսրայելի արտգործնախարարը խոստացել է անել հնարավորը՝ թույլ չտալու կազմակերպությանը շարունակել Գազայի հատվածում գործունեությունը: ՀԱՄԱՍ-ը դատապարտել է իսրայելական կողմի մտադրությունը:

  • Կիսվել: