հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ հացահատիկի գործարքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ հացահատիկի գործարքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ հացահատիկի գործարքին մասնակցությանն «իր վերջին առաջարկին համապատասխան»: Այդ մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովում (հուլիսի 24-26):

«Սևծովյան նախաձեռնության ավարտից հետո ամենախոցելի խավը կվճարի ամենաբարձր գինը: Մենք արդեն բացասական ազդեցություն ենք տեսնում ցորենի և եգիպտացորենի համաշխարհային գների վրա, որից տուժում են բոլորը»,- ասել է Անտոնիու Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սևծովյան նախաձեռնության իրականացումը հնարավորություն է տվել հազարավոր ուկրաինական նավերի օգնությամբ անվտանգ արտահանել ավելի քան 32 միլիոն տոննա պարենային ապրանք։ Նա նշել է, որ հացահատիկի գործարքը «փրկարար օղակ է դարձել» պարենային ապրանքների համաշխարհային գների կայունության համար, որը 2022 թվականի համեմատ նվազել է 23 տոկոսով։

  • Կիսվել: