ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում աջակցել Աֆրիկային՝ COVID-19-ի դեմ պայքարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում աջակցել Աֆրիկային՝ COVID-19-ի դեմ պայքարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել օգնել աֆրիկյան երկրներին՝ հաղթահարելու նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի հետևանքները: Այս մասին գրում է Ria Novosti գործակալությունը։

«Մենք կոչ ենք անում միջազգային քայլերն ուղղել Աֆրիկայում առողջապահական համակարգի ամրապնդմանը, պահպանել սննդամթերքի մատակարարումը, կանխել ֆինանսական ճգնաժամը, օգնել կրթության ոլորտին, նպաստել, որ պահպանվեն աշխատատեղերը: Պետք է օգնություն ցուցաբերել տնային տնտեսություններին և արտադրության ոլորտին, ինչպես նաև մեղմել այս մայրցամաքում կորցրած եկամուտների հետևանքները»,- նշել է Գուտերեշը:

Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է գլոբալ արձագանքման փաթեթ մշակելու անհրաժեշտությունը՝ աֆրիկյան երկրներին «արագ, հավասար և մատչելի պատվաստումներ և բուժում ապահովելու համար։

Ըստ ԱՀԿ-ի, Աֆրիկայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 86,7 հազարը, COVID-19-ի հետևանքով մահացել է ավելի քան 2,7 հազար հիվանդ:

  • Կիսվել: