հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «աշխարհի վրա կախված միջուկային պատերազմի ստվերի» մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «աշխարհի վրա կախված միջուկային պատերազմի ստվերի» մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կապակցությամբ իր ուղերձում հայտարարել է, որ միջուկային պատերազմի ստվերը կրկին կախված է աշխարհի վրա։

«Միջուկային ստվերը, որը կախված էր աշխարհի վրա Սառը պատերազմի ժամանակ, նորից հայտնվել է, և որոշ երկրներ կրկին անխոհեմորեն ճոճում են միջուկային թուրը՝ սպառնալով օգտագործել ոչնչացման այդ միջոցը», -ասված է ուղերձում:

Գուտերեշը նաև նշել է, որ անվստահությունն ու տարաձայնություններն աճում են ողջ աշխարհում։

  • Կիսվել: