շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի հարվածները Գազայում գտնվող դպրոցին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի հարվածները Գազայում գտնվող դպրոցին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է իսրայելական հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը հայտարարել է. «Գլխավոր քարտուղարը դատապարտում է Գազայում շարունակվող մարդկային, այդ թվում՝ կանանց և երեխաների կորուստները։ Մինչդեռ մենք տեսանք իսրայելական հերթական ավերիչ հարվածը Գազայում գտնվող Ալ Թաբիին դպրոցին, որն ապահով ապաստարան է հարյուրավոր պաղեստինցի ընտանիքների համար»,:

Նա նշել է, որ Գուտերեշը նաև ընդգծել է խաղաղ բնակիչների անվտանգությունն ու անխոչընդոտ մարդասիրական մուտքը Գազայի հատված  ապահովելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր Ալ Թաբիին դպրոցական համալիրում գտնվող ՀԱՄԱՍ-ի օպերատիվ կառավարման կենտրոնին ավիահարվածներ հասցնելու մասին։

Իր հերթին Պաղեստինի քաղաքացիական պաշտպանական ծառայությունը նշել էր, որ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին։

  • Կիսվել: