չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ամբողջ աշխարհում մարդիկ կորցնում են հավատը իրենց կառավարությունների նկատմամբ․ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Ամբողջ աշխարհում մարդիկ կորցնում են հավատը իրենց կառավարությունների նկատմամբ․ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Մոլորակի շատ մարդիկ այլևս չեն վստահում իրենց կառավարություններին՝ միջազգային մարտահրավերներին արձագանքելու իշխանությունների անկարողության պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

«Աշխարհաքաղաքական տարաձայնությունները մեզ թույլ չեն տալիս համախմբվել գլոբալ որոշումներ կայացնելու համար։ Զարմանալի չէ, որ մարդիկ ամենուր կորցնում են հավատը կառավարությունների, ինստիտուտների և ֆինանսատնտեսական համակարգերի նկատմամբ»,- ասաց նա:

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով, «որոշ վերլուծաբաններ ներկայումս կանխատեսում են միանգամայն քաոսային իրավիճակ, երբ բոլոր մակարդակներում աշխարհաքաղաքական տարբերությունները թույլ չեն տա գլոբալ պատասխան տալ գլոբալ սպառնալիքներին»։ «Ես խորապես համոզված եմ, որ այս աղետալի սցենարից կարելի է խուսափել։ Վստահ եմ, որ մենք կարող ենք ստեղծել նոր բազմաբևեռ միջազգային կարգ՝ միջազգային հարաբերություններում առաջնորդության, հավասարակշռության և արդարության նոր հնարավորություններով»,- ընդգծել է Գուտերեշը։

  • Կիսվել: