շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում Է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում Է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում Է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար: Այսօր այդ մասին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին: «Նախապես այս հարցը մտցված Է ծրագրում»,- ասել Է նա՝ պատասխանելով Նյու Յորք Ռայիսի հնարավոր այցի մասին հարցին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20 – 26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել Է, որ չի ժամանի Նյու Յորք կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով, եւ միջոցառմանը հանդես Է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել Է արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը։

 

  • Կիսվել: