ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը. Մակրոն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը. Մակրոն

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է The New York Times-ը:

Թերթը նշում է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները, սակայն, չեն աջակցի նման որոշմանը։

«Այս շաբաթ Երուսաղեմ կատարած այցի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պաղեստինի պետության ճանաչմանն ուղղված ցանկացած քայլ անվանեց խորհրդանշական և ասաց, որ դա միայն կխրախուսի ՀԱՄԱՍ-ին։ Նա զգուշացրել է, որ Պաղեստինի պետության ստեղծման ուղղությամբ նոր քայլը կարող է Իսրայելի արձագանք առաջացնել՝ հնարավոր է՝ ակնարկելով աջակողմյան իսրայելցի նախարարների կողմից Արևմտյան ափի բռնակցման վերաբերյալ վերջերս արված կոչերին»,-գրում է The New York Times-ը:

 

  • Կիսվել: